|
March 7, 2009
STATEMENT
The decision of the Central Bank of Armenia (CBA) to return to a de facto free floating exchange rate regime, announced on March 3, 2009, has led to a swift reaction from economic agents. Within minutes of the announcement, some stores in Yerevan were closed, prices across a wide range of products were adjusted, and the buy-sell margins for dollar trading by banks ballooned. Following the initial reaction, at present the risk of escalation appears to have been contained.
In its December 2008 Report, Policy Forum Armenia (PFA) warned about the serious build-up of external economic/financial pressures and proposed a gradual depreciation of the Dram as a key element of government’s response strategy. While adopting measures along the lines of some recommendations, this and other key elements contained in the proposal were not followed or countered by alternative measures. What may have been a judgment call regarding the depth and the duration of the global crisis (and by extension also of the factors influencing Armenia’s economy), should have been weighed carefully against the potential impact of the delayed response and should have been reversed early on.
Further attempts to use administrative measures to control either exchange rate or prices (or both) amid continued external pressures will prove ineffective and should be avoided given the potential for overshooting of the uncontrolled variable. Expectations of further devaluation (and/or inflation) could reduce the demand for real money balances beyond the decline in the real supply of money being observed at the moment. Depending on the stance of the CBA, this may either result in further loss of reserves or in further devaluation of the Dram. This could have devastating consequences for the domestic economy but also for Armenia’s already embattled current account.
Under these circumstances, re-gaining policy credibility and properly managing public’s expectations should be the cornerstones of the strategy going forward. To this end, CBA should be candid about the policy trade-off it was facing since the Fall of 2008 and about any errors of judgment that may have made the current outcome inevitable. It may not be easy to build trust now, but to continue to lose it at this juncture may prove dangerous. It is in every sensible citizen’s interest to stabilize the situation in Armenia and the authorities should capitalize on this premise and come off as transparent and forward-looking as possible. This will help rebuild confidence and trust in policy management. Only with mutual trust, and if united in their effort, will the government and society overcome this and future turbulence and move toward stability.
Included in these confidence-building measures are some structural policy initiatives outlined in PFA’s December 2008 Report. Chief among them were: (1) the establishment of a crisis management team consisting of experienced economists and finance experts independent of their political affiliations and views; (2) undertaking credible measures to reduce the monopoly price-setting powers of key import companies; and (3) taking swift measures to reduce some well-known barriers to doing business.
Without credibility, the traditional policy instruments will have a limited impact on the situation and some are likely to come at higher-than-expected costs. A monetary tightening could reduce the pressure on reserves and help dampen inflationary expectations. However, if not accompanied with sufficient public buy-in, this will not have the desired effect on the public’s willingness to hold local currency, and in the meantime will suppress economic activity. Credibility will also be important for the effectiveness of the fiscal policy response, where targeted social spending will be critical for reducing the negative consequences of the devaluation on low income families and of the level of discontent and potential for political instability.
7 մարտի 2009 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) 2009թ.-ի մարտի 3-ի դե ֆակտո ազատ լողացող փոխարժեքի ռեժիմին վերադառնալու որոշումն առաջացրեց տնտեսական գործակալների բուռն արձագանք: Հայտարարությունից րոպեներ անց Երևանում փակվեցին մի շարք խանութներ և վերանայվեցին բազմաթիվ ապրանքների գներ: Բանկերը մեծացրեցին արտարժույթի առքի և վաճառքի միջև առկա գնային լուսանցքը: Այս առաջին արձագանքից հետո էսկալացիայի վտանգը ներկայումս վերահսկվում է: 2008թ.-ի դեկտեմբեր ամսվա զեկույցում Policy Forum Armenia-ն (PFA) զգուշացրել է արտաքին տնտեսական/ֆինանսական ճնշումների զգալի աճի մասին՝ առաջարկելով կառավարությանը որդեգրել ՀՀ դրամի աստիճանական արժեզրկման քաղաքականություն: Չնայած որոշ առաջարկությունների ուղղությամբ ձեռնարկված քայլերին, զեկույցում ընդգրկված այս և մի քանի այլ առանցքային առաջարկությունների գծով որևէ քայլ կամ այլընտրանքային միջոց չի կիրառվել: Համաշխարհային ճգնաժամի, ինչպես նաև ՀՀ տնտեսության վրա ազդող գործոնների խորության և տևողության վերաբերյալ չափից դուրս ավելի լավատես գնահատականից անհրաժեշտ էր խուսափել՝ հաշվի առնելով հապաղելու պատճառով ստեղծվելիք հնարավոր վնասները և այն հնարավորինս շուտ վերանայել: Փոխարժեքի կամ գների (կամ երկուսի) նկատմամբ հսկողություն հաստատելու հետագա վարչական քայլերը շարունակական արտաքին տնտեսական ճնշումների առկայության պայմաններում արդյունավետ չեն կարող լինել: Այս կարգի միջոցառումներից հարկ է խուսափել՝ ելնելով այդ պահին ազատ լողացող փոփոխականի մեծ շեղումների (overshooting) վտանգից: Դրամի հետագա արժեզրկման (և/կամ սղաճի) սպասումները կարող են նվազեցնել փողի իրական պահանջարկը ավելի մեծ չափով, քան փողի իրական առաջարկի ներկայումս տեղի ունեցող կրճատումը: Կախված ԿԲ դիրքորոշումից` սա կարող է հանգեցնել կամ փոխարժեքի պաշարների հետագա կորստի, կամ ՀՀ դրամի հետագա արժեզրկման: Այս ամենը կարող է կործանարար հետևանքներ ունենալ ինչպես ներքին տնտեսության, այնպես էլ Հայաստանի արդեն իսկ շատ խոցելի ընթացիկ հաշվի համար: Այս իրավիճակում քաղաքականության հուսալիության վերահաստատումը և հասարակության սպասելիքների պատշաճ կառավարումը պետք է դառնան առաջիկա ռազմավարության անկյունաքարերը: Այս առումով, ԿԲ-ն պետք է անկեղծ լինի 2008-ի աշնանից ի վեր իր առջև ծառացած բնույթով հակասական խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև այն սխալների վերաբերյալ, որոնք կարող են նպաստած լինել ներկայիս իրավիճակի ստեղծմանը: Այժմ վստահության մթնոլորտի ստեղծումը կարող է այնքան էլ դյուրին չլինել, սակայն այս իրավիճակում վստահության կորուստը կարող է լինել շատ վտանգավոր: Հայաստանում իրավիճակի կայունացումը բխում է յուրաքանչյուր ողջամիտ քաղաքացու շահերից. մի փաստ, որն իշխանությունները պետք է օգտագործեն և ի պաստախան ցուցաբերեն հնարավորինս բարձր թափանցիկություն և հեռատեսություն: Սա կնպաստի վարվելիք քաղաքականության նկատմամբ վստահության և հավատի վերականգնմանը: Միայն փոխադարձ վստահության և ջանքերի միավորման դեպքում կառավարությանը և հասարակությանը կհաջողվի հաղթահարել ստեղծված իրավիճակը, խուսափել ներկա և ապագա ցնցումներից և ապահովել կայունությունը: Վստահության մթնոլոտի ձևավորման միջոցառումներն ընդգրկում են կառուցվածքային քաղաքականության որոշ նախաձեռնություններ, որոնք տեղ են գտել PFA-ի 2008թ.-ի դեկտեմբերյան զեկույցում: Ամենաառանցքային միջոցառումների շարքում են. (1) փորձառու տնտեսագետներից և ֆինանսական փորձագետներից կազմված ճգնաժամի կառավարման խմբի ստեղծումը անկախ վերջիններիս կուսակցական պատկանելության, (2) հիմնական ներմուծող ընկերությունների գնային մենաշնորհների նվազեցմանն ուղղված արժանահավատ քաղաքական միջոցառումների իրականացումը և (3) տնտեսական գործունեությունների ծավալմանը խանգարող քաջ հայտնի խոչընդոտների նվազեցմանն ուղղված շուտափույթ քայլեր: Առանց արժանահավատության իրականացվելիք ավանդական մակրոտնտեսական քաղաքականության գործիքները սահմանափակ ազդեցություն կունենան ստեղծված իրավիճակում, որոշ դեպքերում նույնիսկ դրական արդյունքներին զուգահեռ ունենալով սպասվածից ավելի մեծ բացասական հետևանքներ: Ինչպես հայտնի է, դրամավարկային խստացումը կարող է պակասեցնել արտարժույթի պաշարների վրա առկա ճնշումը և նպաստել սղաճային սպասումների նվազեցմանը: Սակայն, եթե այդ քաղաքականությունը չզուգորդվի հանրության օժանդակությամբ, այն ցանկալի արդյունք չի ունենա ազգային արժույթ պահելու ազգաբնակչության ցանկության վրա, և բացի այդ, կճնշի տնտեսական ակտիվությունը: Արժանահավատությունը նաև կարևոր է իրավիճակից բխող հարկաբյուջետային քաղաքականության արդյունավետության ապահովման տեսանկյունից, երբ թիրախային սոցիալական ծախսերը վճռորոշ նշանակություն կունենան ինչպես ցածր եկամուտ ունեցող ընտանիքների համար արժեզրկման բացասական հետևանքները, այնպես էլ դժգոհության և պոտենցիալ քաղաքական անկայունության հետևանքները կրճատելու տեսանկյունից:
|